4 կյանք է խլել սարսափելի վթարը , որոնց թվում՝ հղի կին և մեկ տարեկան չդարձած երեխա

Տավուշի մարզում՝ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին, Այգեձոր գյուղի բնակիչ 46-ամյա Համբարձում Աբրահամյանն իր վարած «ՎԱԶ» 2107 մակնիշի ավտոմեքենայով արագության տակ մխրճվել է «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկ ավտոմեքենայի տակ։ Վթարի հետևանքով «ՎԱԶ» 2107-ի վարորդը տեղում մահացել է։

Նույն մեքենայի մեջ եղել են ամուսիններ Արսեն Աղասյանը (31 տ․) և Անի Ապերյանը (26 տ․), նրանց 4 երեխաները և Արսենի 76-ամյա տատը՝ Ամալյա Գրիգորյանը, ովքեր տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն։

Դժբախտաբար՝ Ամալյան և Անին (ով երեխայի էր սպասում) հիվանդանոցում մահացել են։ 1 տարեկան Անգելինայի կյանքը փրկելու համար մայրաքաղաքից ուղղաթիռ է մեկնել Բերդ, սակայն աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել․ մինչ ուղղաթիռի հասնելը նա ևս մահացել է։

Նրա եղբայրը՝ 5 տարեկան Ավագը, և քույրերը՝ 4 տարեկան Սուսաննան և 7 տարեկան Մարիաննա, ընտանիքի հոր՝ Արսենի հետ գտնվում են հիվանդանոցում։ Բժշիկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։

Մահացած վարորդն ամուսնացած էր․ որդին ժամկետային զինծառայող է, դուստրը՝ ուսանող։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Պատկան մարմիններն իրեց աշխատանքը կանեն, բալային համակարգ ու տեսախցիկների օրենք ընդունողներն իրենց գործը կանեն, բայց մարդկային կյանքի անվտանգությունն առաջին հերթին յուրաքանչյուրի գիտակցականին պետք է հասու լինի․

4 ուղևորի համար նախատեսված մեքենայի մեջ 7 հոգով տեղավորվելը, այն էլ՝ հղի կնոջ հետ, ոչ միայն անթույլատրելի է, այլ աններելի հատկապես 4 փոքրիկների ու չծնված երեխայի հանդեպ։

(Visited 187 times, 1 visits today)