Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար

o– պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

(Visited 73 times, 1 visits today)