Ուշագրավ. Facebook-ն առաջին անգամ գրառումը կեղծ է որակել (լուսանկար)

Նոյեմբերի 30-ին Facebook սոցցանցում արված գրառումներից մեկում առաջին անգամ հայտնվել է «ոչ հավաստի տեղեկություն» նշագրումը, այսինքն՝ գրառումը կեղծ է:

Ինչպես հայտնում է The Straits Times-ը, սոցցանցը համապատասխան նշագրումը տեղադրել է սինգապուրյան States Times Review պարբերականի գրառման ստորին հատվածում:
Նշվում է, որ լրատվամիջոցի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է, որ երկրի հասարակական գործիչներից մեկը կալանավորվել է և նրա նկատմամբ հետաքննություն է անցկացվում:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ նախկինում նա բացահայտումներ էր կատարել երկրի իշխող կուսակցության մասին: Սինգապուրի իրավապահ մարմինները հերքել են այդ տեղեկությունը:

Նշվում է, որ Facebook-ը գրառումը որպես է կեղծ է նշել երկրի

կառավարության պահանջով:

(Visited 62 times, 1 visits today)