Միասին պատրաստենք ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով․ Շատ համեղ բաղադրատոմս

Այսօր պատրաստելու ենք ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով՝ մի պարզ և արագ ուտեստ ընթրիքի համար։

Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով․ Պատրաստման կարգը
Սոուսի պատրաստումը
Ջեռեփուկի բաղադրատոմսը․

Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով․ Պատրաստման կարգը

Կարտոֆիլը օղակաձև կտրտում ենք և լցնում ջեռոցի տապակի մեջ։
Աղ ենք անում։
Մեկ գլուխ սոխը նույնպես օղակաձև կտրտում ենք և շարում կարտոֆիլի վրա։
Հավի կրծքամիսը կտրտում ենք, վրան աղ ու սև պղպեղ անում և շարում սոխի վրա։

Սոուսի պատրաստումը

Հիմա անցնենք սոուսի պատրաստմանը։ Մոտ 5 ճաշի գդալ թթվասերի վրա լցնում ենք մանր կտրտված սխտորը։
Աղ ու պղպեղ ենք անում, վրան ձիթայուղ ենք ավելացնում։
Սոուսի վրան լցնում ենք չորացված կանաչիները և լավ խառնում։

Ամբողջությամբ լցնում ենք ջեռեփուկի վրա։ Վրան հալվող պանրի շերտեր շարում, փակում տարան և դնում ջեռոց։
Ջեռոցը 220 աստիճան տաքացրած վիճակում 30-35 րոպե եփում ենք։ Վերջ։
Ջեռեփուկը պատրաստ է, կարող եք մատուցել։

Բարի ախորժակ։

Ջեռեփուկի բաղադրատոմսը․

Կարտոֆիլ — 500 գր․
Հավի կրծքամիս — 300 գր․
Թթվասեր — 200 գր․
Սոխ — 1 հ․
Սխտոր -2 պճեղ
Չորացրած կանաչիներ՝ սամիթ, ծիտրոն կամ ձեռքի տակ եղած այլ կանաչի
Աղացած համեմունքներ

(Visited 77 times, 1 visits today)