Ես եղել եմ ու կմնամ Վարչապետի կողքին. ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՀԱՂԹԵԼ, ԱՊԱ ԿՌՎԻ ԿԵՍԻՑ ՉՊԻՏԻ ՆԱՀԱՆՋԵՍ և ԱՌԱՎԵԼ ևՍ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՇՏ ՉՊԻՏԻ ԱՆՑՆԵՍ.

Բազմաթիվ նամակներ եմ ստանում հարցով, թե արդյո՞ք ես այսօրվա ելույթից հետո կլքեմ Վարչապետին։

Պատասխանում եմ՝
Նիկոլ Փաշինյանը ինձ համար Հայասանի պատմության ամենավառ կերպարներից մեկն է, և նրանցից միակը ում ինձ բախտ է վիճակվել ճանաչել անձամբ և նրա հետ միասին հեղափոխություն իրականացնել, անդունդի եզրին կանգնած Երկիրը ծաղկեցնելու ճամփին կանգնեցնել։

Այնուամենայնիվ ես ապշած եմ Վարչապետի այսօրվա ելույթից, փորձում եմ տարբեր տեսանկյուններից նայել նրա ասածներին, տարբեր կոնտեքստներ և պոդտեքստներ գտնել, սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ այս մոտեցումը ինձ համար, որպես ազգային արժեքների կրողի, ընդունելի չեն։

Չնայած որ մասամբ պատճառները հասկանալի են։
Պատասխանելով սկզբում գրված հարցին կասեմ միայն մի բան՝

ԵՍ ԵՂԵԼ ԵՄ և ԿՄՆԱՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ և ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՔԻՆ։ ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՀԱՂԹԵԼ, ԱՊԱ ԿՌՎԻ ԿԵՍԻՑ ՉՊԻՏԻ ՆԱՀԱՆՋԵՍ և ԱՌԱՎԵԼ ևՍ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՇՏ ՉՊԻՏԻ ԱՆՑՆԵՍ։
ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ,
ՄՆԱՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ

(Visited 178 times, 1 visits today)