Համեղ սոուս ձմռան համար. Սմբուկով և կարմիր պղպեղով սոուս՝ ձմռան համար

Պատրաստեք այս սոուսը ձմռան համար, և այն հաճելի լրացում կդառնա ձեր սեղանին:

Նշված բաղադրիչներից ստացվում է 0,5լ 3 բանկա:

  • սմբուկ՝ 0,5կգ
  • բուլղարական կարմիր պղպեղ՝ 1կգ
  • չիլի պղպեղ՝ 1 հատ
  • լոլիկ՝ 0,5կգ
  • սխտոր՝ 2 պճեղ
  • շաքարավազ՝ 45գ
  • աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
  • ձեթ՝ 30գ
  • կանաչի

Картинки по запросу Болгарский соус «Лютеница»

Պատրաստման եղանակ.

Բուլղարական պղպեղն ու սմուկը թխում ենք ջեռոցում, մոտ 15 րոպե: Հանում ենք կեղևը և մանրացնում բլենդերով կամ աղում՝ կանաչու, լոլիկի և չիլի պղպեղի հետ:

Ստացված զանգվածը դնում ենք կրակին և եփում՝ մինչ ծավալը կնվազի երկու անգամ: Ավելացնում ենք ճզմած սխտորն ու մյուս բաղադրիչները և անդադար խառնում:

Սոուսը պատրաստ էլ լինում, երբ այլևս հեղուկ դուրս չի գալիս: Ստուգում ենք այսպես. մի քիչ լցնում ենք ափսեի մեջ, եթե ջուր չկա, նշանակում է, որ պատրաստ է:

Եռացող սոուսը լցնում ենք բանկաների մեջ, ծածկում կափարիչներով և ստերիլիզացնում 10 րոպե, ինչից հետո փակում ենք:

Картинки по запросу Болгарский соус «Лютеница»

Բարի ախորժակ:

(Visited 123 times, 1 visits today)