Համեղ և խրթխրթան խաչապուրի

Խաչապուրին ստացվում է համեղ և յուրահատուկ…դուր կգա բոլորին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • պանիր բրինզա՝ 250գ
  • պինդ պանիր՝ 250գ
  • շերտավոր խմոր
  • ձու՝ 1 հատ
  • աղ

Похожее изображение

Պատրաստման եղանակ.

Միացեք ջեռոցը, քանի որ թխելու եք տաքացրած ջեռոցում:

Նախապատրաստեք միջուկը: Քերիչով անցկացրեք պանիրը և լցրեք ափսեի մեջ:

Հարեք ձուն և աղ ավելացրեք:

Հարած ձվի կեսը լցրեք պանիրի վրա և լավ խառնեք:

Շերտավոր խմորը գրտնակեք՝ 2-3 մմ հաստությամբ շերտ ստանալով: Խմորի վրա լցրեք 1սմ հաստությամբ միջուկ և ծածկեք խմորի մյուս գրտնակած շերտով: Ամրացրեք եզրերը, որպիսի պանիրը չթափվի: Տեղափոխեք այն ջեռոցի տապակի մեջ, որին նախօրոք ձեթ եք քսել:

Դանակով կտրվածքներ արեք խմորի միայն վերևի շերտի վրա, որպիսի թխվելիս այն չուռի: Ձու քսեք և 7-10 րոպե թխեք 180 աստիճանի ներքո:

Պատրաստի խաչապուրին կտրատեք և մատուցեք:

Картинки по запросу Быстрые хачапури из слоеного теста

Բարի ախորժակ:

(Visited 71 times, 1 visits today)