«Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությունը հանցակազմ է պարունակում». Արփինե Հովհաննիսյան. Aysor.am

«Իրավական տեսանկյունից սա Սահմանադրության այլասերված մեկնաբանությունն է։ Չկա այդպիսի ճշմարտություն ու սա վկայում է երկրում իրավական աբսուրդի ժանրի ծաղկման մասին։ Եթե անգամ այդ մարդու ասածի մեջ լիներ 0,5 տոկոս ճշմարտություն, ապա ինքը չէ, որ պետք է երդման ժամանակ մեկնաբաներ միանձնյա ու ինքնահռչակեր ինքն իրեն։ Հանցակազմերի առկայության մասին էլ չեմ խոսում»։

Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։

Արփինե Հովհանիսյանի խոսքով՝ չի կարող ողջ քաղաքական իշխանությունն առաջնորդվել մեկ անձի իրավական կարծիքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

(Visited 72 times, 1 visits today)