Տղե՛րք, լրջանալու ժամանակն է, հայ ժողովուրդը շատ բան է պատրաստ ձեզ ներել․․․ բայց հայ ժողովուրդը չի՛ կարող հանդուրժել և ներել սրբապղծությունը

Վահագն Չախալյանը գրում է. Դատապարտելի է սրբապղծության ցանկացած ձև, վայր և ժամանակ, սակայն կրկնակի անգամ դատապարտելի է, երբ սրբապղծության վայր է ընտրվում Երկրի ԱԺ բարձրագույն ամբիոնը. ձևը և ժամանակը սրբապղծության ամենաանթույլատրելի տարբերակներից մեկը…

Ցավոք, բոլորիս աչքերի առջև ՀՀ ԱԺ-ն դառնում է հայ ժողովրդի նկարագրից շեղված ԱԺ, չգիտես, թե ինչու Արարատ Միրզոյանին թվում է, որ ՀՀԿ-ի ապօրինություններին և ամենաթողությանը պատասխան ժողովրդի ցասումի և ատելության ֆոնին իշխանության եկած քաղաքական ուժն իրավունք է ստացել ոչ միայն հովանավորելու այլասերվածությունը, այլև ամենաբարձր ամբիոններից քարոզելու սրբապղծությունը, այն էլ մեզ՝ քրիստոնեաներիս համար այսքան կարևոր մի ժամանակահատվածում՝ Մեծ Պահքի ընթացքում, Սուրբ Հարության տոներից առաջ:

ԱԺ-ն ոչ մեկի անձնական բոստանը չէ, և հորդորում եմ , ով էլ որ չլինի տվյալ իշխանությունը՝ զերծ մնալ ԱԺ ամբիոնը սրբապղծելուց։

Տղե՛րք, լրջանալու ժամանակն է, ուզում եմ մի բան լավ հասկանաք՝ հայ ժողովուրդը շատ բան է պատրաստ ձեզ ներել, սկսած ձեր կոկորդիլոսներով, ավարտված տանը հեռուստացույց և լվացքի մեքենա չունենալու շոուներով, բայց հայ ժողովուրդը չի՛ կարող հանդուրժել և ներել սրբապղծությունը, հավատացեք, եթե օր առաջ չսթափվեք և կանգ չառնեք, ՀՀԿ մերժած ժողովուրդը, շատ ավելի հանգիստ ձեզ էլ կմերժի, վստահ եղեք, ցանկացած ոք պատասխան է տալու սեփական արարքների համար… Հ.գ. այդ ո՞վ է ձեզ համոզել, որ կաշառակերության և ամենաթողության այլընտրանքը այլասերությունն է․․․

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

(Visited 582 times, 1 visits today)