Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հրապարակային ելույթներում փորձում է «պարզ տղայի» դեր խաղալ, այս անգամ չափն անցել է կոպիտ կատակներով: Բելառուսի նախագահն իր վերջին ելույթում անդրադարձել է գեղեցկության ոլորտին և ակնարկել, որ «սմբակները մաքրել» և վարսահարդարման ընթացակարգեր կարելի է անցկացնել նաև տնային պայմաններում:
«Սպառողը պետք է ինքը որոշի՝ վարսահարդարման համար թանկարժեք սրահ հաճախի, թե նույն անի տնային պայմաններում և երկու-երեք անգամ ավելի էժան: Կայացած մարդը սրահ կգնա: Բայց կարո՞ղ են արդյոք մեր բոլոր քաղաքացիները վարսահարդարման և սմբակները մաքրելու համար սրահ հաճախել: Ո՛չ բոլորը»,- խոստովանել է Լուկաշենկոն:
«Все ли наши граждане могут в салоне постричься и копыта почистить? Не все!»: Лукашенко и немного белорусского стиля pic.twitter.com/eMeWXXGKK0
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) March 31, 2019
Երբ տեսանյութը հայտնվել է սոցցանցերում, ոչ բոլորն էլ գնահատել Լուկաշենկոյի անմիջական և կոպիտ հումորը: Օգտատերերը եզրակացրել են, որ նախագահը և նրա ելույթները պատրաստող օգնականները ժողովրդին մոտ լինելն ընդգծելու հարցում չափն անցել են: Բելառուսցիներին սմբակավոր կլենդանիների հետ համեմատելը չափից դուրս անմիջական է նույնիսկ Լուկաշենկոյի համար: