Պետք է կենտրոնանաք ոչ թե տանկ ունենալու վրա, այլ այն խնդրի, որը փորձում ենք լուծել․ Փաշինյան

«Մենք քայլեր ենք անում սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ։ Այդ քայլերը մեկնարկել են 2018 թվականի մայիսից։ Մենք կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ ենք իրականացնում ռազմարդյունաբերության ոլորտում։

Համոզված եմ, որ այդ ոլորտում կունենանք էական ձեռքերումներ»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այսօր լուրջ արտադրանք ունենք, որը համոզված է, առաջիկայում սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն։

«Ունենք ծրագրեր, որոնք քննարկման եզրափակիչ փուլում են։ Կարծում եմ՝ Հայաստանը իսկապես տեխնոլոգիական զարգացած երկիր պետք է լինի։Մենք այդ ճանապարհով գնում ենք։Պետք է կենտրոնանաք ոչ թե տանկ ունենալ-չունենալու վրա, այլ կենտրոնանաք այն խնդիր վրա, որն ուզում ենք լուծել տանկ ունենալու միջոցով։Պետք է հասկանանք, թե որն է այն տեխնոլոգիան, որը թույլ կտա մեզ լուծել այդ խնդիրը»,

-նկատեց նա։

armdaily.am

(Visited 18 times, 1 visits today)