Որոշ մարդկանց «գնացքը գնացել է վաղուց, և ֆերարիով էլ որ գան, չեն հասնի». Փաշինյան

«Այսօր մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում կառավարության դեմ հակաքարոզչություն անելու համար:

Կառավարությունը բան չի անում, որովհետև խոսքի ազատությունը բացարձակ արժեք է»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հայտարարելով, որ որոշ մարդկանց «գնացքը գնացել է վաղուց, և ֆերարիով էլ գան

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք 10 ամսվա ընթացքում ժողովրդի սոցիալական վիճակը բարելավվել է, Փաշինյանը պատասխանեց.

«85 հազար մարդու թոշակ և նպաստ է ավելացել: 200 հազար մարդու աշխատավարձերը բարձրացրել ենք:

Հիփոթեքային վարկավորման 100 տոկոս աճ է գրանցվել, սա մարդկանց սոցիալական վիճակի բարձրացման ա՞ճ է, թե՞ ոչ:

Կարևոր փոփոխություններից մեկը, որ տեղի է ունեցել, այն է, որ նախկինում իշխանությունն ասում էր՝ բրինձ ու տուկի թել կբաժանենք, կարտոշկա, իսկ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք պետք է պայմաններ ստեղծենք մարդկանց համար:

Որովհետև նախկին էլիտան ասում էր՝ ես կթալանեմ և ոստիկանությունով ու ԱԱԾ-ով կճնշեմ, որ տներից դուրս չգաք:

Իսկ մենք ասում ենք՝ պետք է ստեղծենք պայմաններ, որովհետև աշխատող և վաստակող մարդուն հնարավոր չէ գնել 5000 դրամով:

 

(Visited 62 times, 1 visits today)