Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել. armdaily.am

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 18-ին, ժամը 19:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին.

դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերվել է սեփականատեր Ա. Խ.-ի (ծնված 1966թ.) դին:

 

Նյութի Աղբյուրը՝․

(Visited 98 times, 1 visits today)