Ինչո՞ւ չնշանավորեցիք Վազգեն Սարգսյանի ծնունդը. ավագանու հարցը քաղաքապետին․ armdaily.am

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարական հանձնաժողով էր ստեղծել ազգային հերոս, վարչապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյա տարեդարձը նշանավորելու (խմբ.՝ նշել) համար, որի անդամ է նաև քաղաքապետը։

«Ազգային հերոսի անվան փողոցում ինչո՞ւ այդպես էլ չհայտնվեց որևէ պաստառ՝ նշանավորելու համար նրա 60-ամյա տարեդարձը։ Դա խո՞րթ էր քաղաքային իշխանության կոմերցիոն մտածողությանը, թե քաղաքապետրանը դրանով հակադրվում է կառավարությանը։

Այնպիսի տպավորություն է, որ քաղաքային իշխանությունը միտումնավոր նսեմացրել է Վազգեն Սարգսյանի տարեդարձին նվիրված միջոցառումների հանրային քարոզչական նշանակությունը։ Կարող եմ ենթադրել, որ սա մտածված կամպանիայի հետևանք է, որի թիրախը ոչ այնքան Վազգենն է, որքան նրա հետ նույնացվող ու իրական հաղթանակները խորհրդանշող հաղթանակները։

Մարտի 5-ին Ձեզ ոչ մի տեղ չտեսանք, ինչու չայցելեցիք Եռաբլուր»,

-հարցրեց ավագանու անդամը։

https://www.armdaily.am/news/17791.html?lang=hy

(Visited 40 times, 1 visits today)