Եթե այսօր էլ ընտրություններ անցկացվեն «Իմ քայլը» բարձր տոկոսներ կհավաքի․ Փաշինյան

«Հայաստանում հասունացող դժգոհություն չկա»,

-ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե իրենց քաղաքական թիմը մոնիթորինգ արել է, հասկանալու համար, թե ինչպիսի վստայություն ունեն ընտրություններից հետո, հաշվի առնելով տարբեր շերտերի մոտ հասունացող դժգոհությունը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկա հինգ տարում կտեսնենք, թե Հայաստանում հասունացող դժգոհություն կա, թե՝ոչ։ Չկա որևէ երկիր, որտեղ ընտրություններից 3 ամիս հետո լրագրողն ասուլիսի ժամանակ հարց տա, թե արդյոք մոնիթորինգ անցկացրել եք ժողովրդի շրջանում Ձեր վստահության հարցում։

24 տարի շարունակ բոլոր ընտրություններից հետո ՀՀ-ն ստանում էր թուք ու մուր։ Եվ ասում են, որ դա մեր ժողովրդի մենթալիտետն ա, որ նրանք սիրում են կաշառք վերցնել։

Հիմա ասում են դա ինչ կախարդական փայտիկ էր, որ մի վայրկյանում այդպես եղավ։ Ուր գնում ես Հայաստանի օրինակն են բերում։ Եթե այսօր էլ ընտրություններ անցկացվեն «Իմ քայլը» բարձր տոկոսներ կհավաքի»,-ասաց Փաշինյանը։
https://www.armdaily.am/news/17803.html?mode=preview&lang=hy

(Visited 52 times, 1 visits today)