«Made in Armenia» ջինսեր՝ Գյումրիից. չինականին ու թուրքականին կփոխարինի հայկականը (տեսանյութ)

Շուկաները գրաված չինականին ու թուրքականին փոխարինելու է գալիս հայկականը: Մեկ ամսից հայկական ջինսերը արդեն վաճառքում կլինեն: «Made in Armenia» գրառումով ջինսերն արտադրվում են Գյումրիում:

Զաքարյան ընտանիքը այստեղ ջինսերի արտադրությունը հիմնելու համար 2 միլիոն դոլար է ներդրել: Որակյալ արտադրանք ապահովելու համար արտադրական սարքավորումները բերել են դրսից, որի համար ՀՀ կառավարության աջակցությունն են ստացել:

3 տարով կրճատվել է ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Նշում են, որ դա հնարավորություն տվեց խնայել գումարներ, որոնք ներդրեցին այլ սարքավորումներ գնելու մեջ:

Հայ մասնագետներին իրենց փորձը փոխանցելու եւ հմտություններ սովորեցնելու համար Հայաստան են ժամանել իտալացի մասնագետները:

Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության ներկայացրած տեսանյութում:


http://armtimes.com

(Visited 35 times, 1 visits today)