Ունենք հրթիռ, որը կարող է հասնել Բաքու․ «մոռանում ես, որ ստիպում ես մեզ դիմել կոճակ սեղմելուն»

1in.am-ը գրում է․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծել Արցախի հարցի շուրջ՝ միաժամանակ առաջ բերելով մի շարք կարևոր հարցեր, թե, օրինակ, ինչպե՞ս և ի՞նչ տրամաբանությամբ կշարունակվի խաղաղության գործընթացը և ընդհանրապես ինչի՞ մասին են խոսելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպումների ժամանակ, ինչի՞ շուրջ են բանակցելու, եթե հայկական կողմը պնդում է, որ Արցախի իշխանության ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցություններին, իսկ Մինսկի խումբն ըստ երևույթին դեմ է դրան։ Այդ մոտեցումը կտրականապես մերժում է նաև Ադրբեջանը։

Ունենք հրթիռ, որը կարող է հասնել Բաքու․ «մոռանում ես, որ ստիպում ես մեզ դիմել կոճակ սեղմելուն»յուս կարևոր խնդիրը վերաբերում է հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին և տարրերին, որոնց առնվազն զգալի մասը չի համապատասխանում հայկական շահերին, Փաշինյանն էլ ասում է, որ այդ կետերը պարզաբանման կարիք ունեն, և բանակցությունների հիմք պիտի դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները։ Պաշտոնական Ստեփանակերտն աջակցում է Փաշինյանին այս հարցում, բայց էլ ավելի հեռուն է գնում՝ խոսելով նաև դրանց վերանայման մասին։ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, և պետք են նոր՝ իրատեսական մոտեցումներ։

«Ինչ վերաբերում է ձևաչափի վերականգնմանը՝ մենք կարող ենք որոշ առաջընթաց ակնկալել։ Սակայն հին մոտեցումների և բանակցություններում Արցախի չմասնակցելու պայմաններում առաջընթաց ակնկալել հնարավոր չէ»,-ասել է Մայիլյանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի հաջորդ քայլը՝ հաշվի առնելով ներկա իրավիճակն ու բոլոր կողմերի դիրքորոշումները։

– Նախ ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն այնքան նուրբ հարց է, որ դրա հետ կապված՝ մշտապես Հայաստանում երբ եղել է վճռորոշ պահ, ողջ հասարակությունը միացել, միավորվել է։ Շատ ժամանակ, երբ երկրում կային պրոբլեմներ, մարդիկ նույնիսկ մտածում էին, որ այս ժողովուրդն այլևս կռվող չի, բայց 2016 թվականի ապրիլը ցույց տվեց, որ մեր հասարակությունը վտանգի պահին միշտ ունակ է համախմբվել, և անգամ բահով կռվեցին։ Այսինքն՝ մեր հակառակորդը խոր թյուրիմացություն կարող է ունենալ այս առումով, որ հանկարծ մտածի՝ Հայաստանում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ իր համար բարենպաստ լինի։ Իսկ ինչ վերաբերում է այն հորդորներին, խորհուրդներին, անգամ քննադատություններին, որոնք հնչում են, որ իշխանությունները կարողանան այս կամ այն քայլերը անեն, իրարամերժ հայտարարություններ չանեն, շտապողական քայլեր չանեն, դա ամբողջը արվել է մի բանի համար՝ հուշենք, որպեսզի իշխանությունները խուսափեն սխալներից։

Բայց հիմա մենք հասանք մի գծի, որ պետք է պատկերացնենք, թե այդ գծից այն կողմ ինչ է։ Ո՞րն է այդ գիծը․ հայկական կողմն այլևս չզիջեց։ Թեպետ պատրաստ է գնալ հանդիպման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, բայց միևնույն է, շարունակեց պնդել, որ Ղարաբաղը պետք է ներկայացված լինի բանակցություններում, և մնաց այդ կարծիքին։ Ղարաբաղն էլ մնաց այդ կարծիքին, անգամ չլիազորեց իր անունից բանակցել, երբ Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Սա նշանակում է, որ եթե արդեն այս վիճակն է, ես կարծում եմ, որ արդեն աջակցության խնդիր կա, ոչ թե քննադատության։ Քննադատությունը պիտի լիներ մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը և նաև հայկական կողմի՝ երկու պետությունների համատեղ արձագանքը։ Այստեղից այն կողմ պետք է սատարել երկրի ղեկավարությանը։ Ենթադրենք՝ հարցը հանգեցրեց նրան, որ համաձայնության չեկանք։ Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ եթե բանակցությունները ձախողվեցին, ուրեմն դրա այլընտրանքը պատերազմն է։ Ինչպես անգլիացիներն են ասում՝ «talk tak is better than war war»՝ խոսելն ավելի լավ է, քան պատերազմելը։ Բայց հիմա, երբ եկել ենք այսպիսի վիճակի, և Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ եթե հայկական կողմը հանկարծ հրաժարվի բանակցություններից, դրա այլընտրանքը պատերազմը, ու հույս ունի, որ հայկական կողմը պետք է դրանից ահաբեկվի, կարծում եմ՝ հիմա հասարակությամբ պետք է օգտագործենք «պլան Բ»-ն։ Ո՞րն է դա․ այն, որ այդ պատերազմը Ադրբեջանին ոչինչ չի տալու։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ

(Visited 278 times, 1 visits today)