Նախաձեռնում ենք մանսարդների կառուցում. Հայկ Մարության

Նորակառույց շենքի բացման արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով մանսարդների քանդման լուրերին, ասել է.

«Մենք, հակառակը, մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, բայց ուղղակի այս մանսարդների կառուցումը պետք է լինի, այսպես կոչված, քաղաքի 5-րդ ճակատը և դա պետք է լինի համակարգված, կարգավորված, գլխավոր ճարտարապետի կողմից թույլատրված»:

Նրա խոսքով՝ օրինակ Փարիզում տանիքների հարցը լուծվել է հենց մանսարդների կառուցմամբ։

http://mamul.am

(Visited 39 times, 1 visits today)