Արտադրողները բողոքի ակցիա են կազմակերպել. Երևանում կրկին հնչում է «դըմփ–դըմփ– հու»–ն

Գազավորված ըմպելիք արտադրողները կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Հայ կառավարությունը սպանում է «Հայ կոլային»», «Ով է այդ ակցիզի պատվիրատուն», «Ֆիննախ` սաբոտաժի կենտրոն» պաստառներով ու վուվուզելներով։

ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր դարձյալ հավաքվել են գազավորված ըմպելիք արտադրողները։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է 5 տոկոսով ավելացնել գազավորված ըմպելիքների 1 լիտրի համար կիրառվող ակցիզային հարկը։

«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ստացվում է այնպես, որ մինչ այս իրենց արած բողոքի ակցիաները որևէ արդյունք չեն տվել։

«Բա մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել։ Մեր բոլոր աշխաըակիցները մասնակցել են հեղափոխությանն առաջին օրվանից։ Իսկ հիմա ինչո՞վ են մեղավոր մեր 100 աշխատակիցները, որ շուտով դառնալու են գործազուրկ»,– ասաց Հովսեփյանը։

Ընկերության աշխատակիցները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում են պահանջում։
/cdn2.img.armeniasputnik.am/images//1773/49/17734953.jpg» data-sub-html=»Բողոքի ակցիա Երևանում»>Акция протеста

Բողոքի ակցիա Երևանում
Քիչ առաջ կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը մոտեցավ ցուցարարաներին և ասաց, որ Մեհր Գրիգորյանը նիստի է, ավարտից հետո կհանդիպի նրանց հետ։
/cdn2.img.armeniasputnik.am/images//1773/49/17734921.jpg» data-sub-html=»Բողոքի ակցիա Երևանում»>Акция протестаԲողոքի ակցիա Երևանում
Գազավորված ըմպելիք արտադրողները կառավարություն են եկել «Հայ կառավարությունը սպանում է «Հայ կոլային»», «Ով է այդ ակցիզի պատվիրատուն», «Ֆիննախ` սաբոտաժի կենտրոն» պաստառներով։ Նրանք իրենց հետ այսօր նաև վուվուզելներ են բերել, բայց առայժմ չեն կիրառել դրանք։

Բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները սպասում են փոխվարչապետի հետ հանդիպմանն ու այդ ընթացքում «դըմփ–դըմփ– հու» բղավում։

http://armeniasputnik.am

(Visited 58 times, 1 visits today)