Ասում են կարոտը խոսել չգիտի… հուզիչ բանաստեղծություն

Ասում են կարոտը խոսել չգիտի,
Բայց իմ կարոտը արտասվել գիտի,
Ասում են կարոտը լսել չգիտի,
Բայց իմ կարոտը արարել գիտի,

Ասում են կարոտը զգալ չգիտի,
Բայց իմ կարոտը համբերել գիտի,
Ասում են կարոտը տեսնել չգիտի,
Բայց իմ կարոտը երազել գիտի,

Նա ապրել գիտի, նվիրվել գիտի,
Խավարի միջից խենթ բոցավառվել ու մարել գիտի…
Ասում են կարոտը ատել չգիտի,
Բայց իմ կարոտը հանդուրժել գիտի,

Նա ներել գիտի, ու սիրել գիտի,
Ամեն նոտայից, ամեն հնչյունից,
Իր լեզվով գոչել, հառաչել գիտի,
Ամեն մի բառը ու ամեն տառը,

Նա համառորեն վերլուծել գիտի…
Ասե՛ք, կարոտը ոչինչ չգիտի՞,
Բայց ես էլ կասեմ, որ իմ կարոտը, տանջվել գիտի…

http://texekatu.ru

(Visited 122 times, 1 visits today)