Փակել են կնոջ բերանը, դանակով հարվածել ամուսնուն. ավազակային հարձակում Արարատի մարզում

Ավազակային հարձակման մեջ կասկածվող տղամարդկանց հայտնաբերել են, պարզվել է, որ նրանցից մեկը տուժողների համագյուղացին է և նրանց տուն ելումուտ է ունեցել։

Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում մարտի 15-ի գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Երկու տղամարդ, որոնցից մեկը՝ դանակով զինված, նախ մտել են ավտոտնակ։ Դարպասի դուռը բաց է եղել։

Այգեհովիտ

Որդին մորը կացնահարել է պատշգամբում. Տավուշի սարսափելի սպանության մանրամասները

Ավտոտնակում դարանակալելու ժամանակ ձայներ են հանել։ 58-ամյա տանտիկինը ձայների վրա մտել է ավտոտնակ ու վառել լույսը։ Դարանակալած տղամարդիկ հարձակվել են ու փորձել փակել նրա բերանը, որ ձայն չհանի, սակայն կնոջը հաջողվել է բղավել։ Ամուսինը, լսելով կնոջ ձայնը, տնից անմիջապես իջել է ավտոտնակ։

Այստեղ քաշքշուկ է սկսվել հարձակվողների և ամուսինների միջև։ Այդ ընթացքում հարձակվողներից մեկը դանակով հարվածել է 62-ամյա տանտիրոջը, որից հետո փախել են դեպի մեքենան։ Մերսեդեսը կայանված է եղել տնից մի քանի հարյուր մետր հեռու։ Փախչելիս հարձակվողներից մեկը դանակը նետել է փողոց։ Ի դեպ, նրանցից մեկը դիմակով է եղել։

Ամուսինների ձայների վրա տուն են եկել հարևաններն ու տարածքում ապրող բարեկամները, որոնցից մեկն էլ զանգել է ոստիկանություն և շտապօգնություն։

Տղամարդը հոսպիտալացվել է Արտաշատի հիվանդանոցում․ դանակի հարվածը դիպել էր որովայնին։

Դեպքի վայր եկած ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել են ավազակային հարձակումը կատարած անձանց։ Արտաշատում ապրող, 34-ամյա Էդգար Եղիազարյանն ու 35-ամյա Արմեն Աբրահամյանը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանություն։

Էդգար Եղիազարյան

Էդգար Եղիազարյան
Ի դեպ, Արմեն Աբրահամյանը տուժողների համագյուղացին է և նրանց տուն ելումուտ է ունեցել, աշխատել է և, հավանաբար, տեղյակ է եղել նրանց ունեցվածքի մասին։

Արեմն Աբրահամյան
Արմեն Աբրահամյան

«Մերսեդեսը», որով փախել են դեպքի վայրից, հենց նրանն է։

Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Էդգար Եղիազարյանի մոտից իրավապահները դիմակ են հայտնաբերել։ Ի դեպ, նրանց կողմից թիրախ ընտրված ամուսինները բնակվում են միայնակ։ Երեխաներ ունեն, բայց նրանք արտերկրում են։

(Visited 146 times, 1 visits today)