Մեսչյան. «Այն, ինչ այսօր կատարվում է օպերայի տարածքում, երևանցիների պահանջն է»

Պետք է լավ հասկանալ, որ այն, ինչն այսօր կատարվում է օպերայի հրապարակում ոչ թե քաղաքապետարանի, ճարտարապետի, այլ ընդհանրապես երևանցիների պահանջն էր

Արթուր Մեսչյան. «Այն, ինչ այսօր կատարվում է օպերայի տարածքում, երևանցիների պահանջն էր»

Խոսելով օպերայի հարակից տարածքում որոշ սրճարանների ապամոնտաժման մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Արթուր Մեսչյան


Արթուր Մեսչյանը հիշում է իր մանկության պաղպաղակն ու ափսոսում քանդվող սրճարանի համար

Ըստ Մեսչյանի, քաղաքային իշխանություններն ընդամենը պահանջատերերի կատարողներն են։

«Բոլոր խնդիրները, դժգոհությունները բարդել միայն քաղաքապետարանի վրա, մի փոքր ազնիվ չէ, քանի որ երկար տարիներ երևանցիները երազում էին, որ գոնե մեկ գոտի վերադառնա օպերային»,-ասում է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը։

Մեսչյանի խոսքով` երկրորդ գոտու սրճարանները պետք է ապամոնտաժվեն, բացի մեկից, որը քաղաքի պատմական հիշողության մի մասն է։

(Visited 251 times, 1 visits today)