ՀՀԿ-ի օրոք ՔԱԳՎ պետն ինքն իրեն պարգևատրել է ավելի քան 5 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» ԱՊՇԵՑՆՈՂ ՓԱՍՏԵՐ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտված փաստերը պարզապես ապշեցնող են:

Ընդ որում, այդ բացահայտումները վերաբերում ենԿարեն Կարապետյանի կառավարության օրոք ՔԱԳՎ նախկին պետի՝ Սերգեյ Ավետիսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին:

ՀՊ-ն պարզել է, որ 2017 թվականին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 2 մլն 683 հազար դրամի չափով, մինչդեռ նշված անձի պարգեւատրման լիազորությունները պատկանում են ՀՀ վարչապետին: Իսկ 2017 թվականի ընթացքում Ս. Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 5 մլն 371 հազար դրամ:

Նկատենք՝ ամիսներ առաջ քննադատությունների ալիք բարձրացրեց Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների պարգեւատրումների փաստը, այնինչ նախկին իշխանության ներկայացուցիչներն ավելի անխնա կերպով են իրենք իրենց պարգեւատրել:

Ու սա այն դեպքում, երբ, օրինակ, ՔԱԳՎ նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը պաշտոնը դադարեցնելիս հայտարարագրել էր 85 մլն դրամ 70 հազար դոլար:

Մենաբանեք կուրը և կիսվեք ընկերների հետ

(Visited 35 times, 1 visits today)