Ամբողջ աշխարհը ցնցված է…Ինչպես է Իսրայելի վարչապետի որդին հրապարակային ստորացնում Էրդողանին՝ պաշտպանելով հայերին…. «Եվ ես նրան կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս…»

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, իր թվիթերյան միկրոբլոգումԹուրքիայի վերաբերյալ գրառում է արել՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանությունը:

«Եվ ես նրան (նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին-tert.am) կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Նախքան թուրքական շրջափակումն այն հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը»,-գրել է վարչապետի որդին:

Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահին կհիշեցնի նաև հայերի ու մյուս ազգերի դեմ գործած ցեղասպանության մասին:

«Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում իրագործեցին»,-եզրափակել է Յաիր Նեթանյահուն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որը նրան բռնապետ էր անվանել: Էրդողանը Նեթանյահուին «Իսրայելը ղեկավարող գող» է անվանել, ինչպես նաև մեղադրել նրան պաղեստինցի երեխաների մահվան համար:

(Visited 281 times, 1 visits today)