Քոչարյանն ասաց՝ ես որսորդ եմ, կմտնեմ անտառ իմ հրացանով. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ)

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 24TV-ի հետ զրույցում պատմել է, որ 1988-1989 թվականներից, բարեբախտաբար, ազատագրական շարժման բոլոր գործիչներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, ճանաչել է։ Սրբազանը նաև նշել է, որ Ստեփանակերտում Քոչարյանի գրքի շնորհանդեսի ժամանակ պատմել է, թե ինչպիսի մարդ է նա։

«Քոչարյանը շատ բարյացակամ էր եկեղեցու հանդեպ, նույնիսկ եկեղեցու առարկան դպրոց մտցնելն ինքն արտոնեց։ Եվ ասել եմ, որ իրեն ճանաչում եմ որպես մարտիկ, մի մարդ, որ պատրաստ է ասկետական ձևով, ժուժկալ ձևով ապրելու, խոտի վրա քնելու, չդժգոհելու։ Ինքը միշտ կարողանում է ցանկացած դժվարություն հաղթահարել։

Մի օրինակ էլ բերեցի․ իմ ներկայությամբ Ժաննա Գալստյանն իրեն ասաց՝ ծանր վիճակ է, կարող է բոլորիս ձերբակալեն, ի՞նչ պիտի անես, Քոչարյանն ասաց՝ ես պրոֆեսիոնալ որսորդ եմ, գնալու եմ անտառ, իմ հրացանը վերցնեմ, անտառն ինձ կկերակրի, ես մենակ պարտիզանական պայքարս կշարունակեմ»,-նշել է Մարտիրոսյանը։

Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ, անկախ դիրքից, պաշտոնից, բոլոր հայ զավակներին մաղթում է արագ լինել ազատության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

(Visited 99 times, 1 visits today)