«Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին ու վստահաբար տխրեցին». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոնսոլիդացիայի կենտրոնը երեկ էլ չկայացավ… Իսկ հիմա ամենահետաքրքիրի մասով: Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին ու վստահաբար տխրեցին. հաշվարկել էին, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների տերերը պետք է երախտագիտությամբ հիշեն իր «առատաձեռնությունը», երբ նրանց լավ աչքով է նայել:

Բառիս բուն իմաստով այդ ճամբարիկը սադրիչների բանակ էր գործուղել Օպերա, որպեսզի տեղավորվեն բողոքող օբյեկտատերերի զգացմունքների տիրույթում, ծիկրակեն ու հարմար պահի վանկարկեն՝ Ռոբերտ վարչապետ, հըթնացս էլ թեժացնեն ոստիկանների հետ նրանց բախումը:

Ժողովրդին ու ոստիկանությանը սադրելու քոչարյանական տեխնոլոգիաներին բոլորս էլ առիթ ունեցել ենք հանդիպել 1999-ից հետո՝ բոլոր միտինգներում: Որքան էլ սադրիչների սերունդ է փոխվել, դպրոցը մնացել է նույնը:

Ու մեծագույն մեղք է սադրիչների այդ խմբին ժողովուրդ, ակտիվիստ կամ ցուցարար կոչելը, մի հատ էլ պահանջել, թե ինչու իրավապաշտպան կազմակերպությունները սադրիչների իրավունքները չեն պաշտպանում…»:

(Visited 93 times, 1 visits today)