Դաժան և ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Վարորդը մահացել է իր ծննդյան օրը․ մանրամասներ

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հայտնում է  Shamshyan.com-ը։+
Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան-Մարտունի ճանապահի 77-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Opel Astra մակնիշի երկու ավտոմեքենաներ:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ մահացածը Opel-ներից մեկի վարորդն է, որի ծննդյան օրն էր այսօր:

(Visited 267 times, 1 visits today)