Չեմ կարծում՝ հասարակության մոտ կա անվստահություն․ Իգիթյանը՝ ՀՀԿ-ի առաջարկի մասին

«Խորհրդարանական լսումներ անցկացնելը նշանակում է, որ հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ, և մենք պետք է փորձենք հասարակության հետ զրուցել՝ իմանալու համար, թե որ կարծիքն է ավելի գերիշխող:

Այսինքն՝ խորհրդարանական լսումները ուղղված են առաջին հերթին ներքին լսարանին: Իսկ ես այս պահին չեմ տեսնում, որ հասարակության մեջ կա այլ կարծիք կամ անվստահություն այն քաղաքականությանը, որը տանում է այսօրվա իշխանությունը Արցախի իշխանության հետ համատեղ»,

— «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Արցախի հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու ՀՀԿ-ի առաջարկին:

Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ մեր այսօրվա խնդիրն է ներքին լսարանի հետ քննարկել այդ հարցը. «Ինձ թվում է՝ մեր խնդիրը արտաքին աշխարհին, առաջին հերթին՝ համանախագահող երկրների ղեկավարությանը և ժողովուրդներին բացատրելն է ԼՂ կոնֆլիկտի իմաստը: Կարծում եմ՝ այս հարթակն ավելի կարևոր է, քան լսումները»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

(Visited 49 times, 1 visits today)