Արթուր Վանեցյանի հեռահար նպատակները. դրանց հասնելուն կաջակցի Արցախը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ավելի ու ավելի է հակվում դեպի քաղաքականություն։ Հենց այդ ցանկությունների շրջանակում պետք է դիտարկել Արցախում վերջին հայտարարությունը ազատագրված տարածքները բնակեցնելու վերաբերյալ։

Վանեցյանին շատ լավ են վերաբերվում Արցախում, դա էլ կարող է Վանեցյանի քաղաքական հեռանկարին օգտակար ակտիվ համարվել։

Եթե իշխանությանը հաջողվի հաղթել մեդիապատերազմում, կասկած չկա, որ Վանեցյանի հաջորդ հանգրվանը քաղաքականությունն է՝ անկախ նրանից, թե գործող ուժից քանիսն են համաձայն այդպիսի հեռանկարի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

(Visited 87 times, 1 visits today)