Ավտովթար Արագածոտնի մարզում. Արագածոտնի մարզպետարանի մոտ Mercedes-ը բախվել է կայանված Nissan X Trail-ին.

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արագածոտնի մարզպետարանի դիմաց՝ Վ. Պետրոսյան-Ղափլանցյան փողոցների հատման վայրում, բակային հատվածում, Mercedes մակնիշի 34 ՏC 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan X Trail մակնիշի 35 CO 753 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ դեպքի վայրում ասում էին, որ նրան հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը։

Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 20 times, 1 visits today)