Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել: ՖՈՏՈ.

Դատարանի որոշմամբ մարտի 13-ին խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։ Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։

 

 

(Visited 135 times, 1 visits today)