«Դու եկար իմ կյանք, իմ կյանք». Քրիստինե Պեպելյան

Երգչուհի Քրիստինե Պեպելյանի որդին՝ Արեգը, այսօր դարձավ 3 ամսական, ինչի առթիվ մայրիկն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել որդու հետ և գրել. «Դու եկար իմ կյանք, իմ Կյանք»։

Երգչուհու հրապարակած տեսանյութը ներառում է տարբեր փուլերում որդու հետ նկարված պահեր և ուղեկցվում է Հայկոյի երգով, որի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։

Իր հրապարակումներում Քրիստինեն շարունակում է ցույց չտալ երեխայի դեմքը։

Երգչուհին սովորաբար փակ է պահում անձնական կայնքը, սակայն մայր դառնալուց հետո պարբերաբար գրառումներ է անում որդու և նոր կարգավիճակի բերած երջանկության մասին։

(Visited 52 times, 1 visits today)