Պրահայում Նարեկ Սարգսյանը «ընտիր» պայմաններում է պահվում

irakanum.am-ը գրում է. «Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարսգյանը, նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսը դեռևս Հայաստան չի տեղափոխվել:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին, Պրահայում: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Սերժ Սարգսյանի եղբորորդին հետախուզման մեջ էր դեռևս հուլիսից:

Թե որն է Նարեկ Սարգսյանի՝ արտահանձման ձգձգման պատճառը իրավապահ կառույցներից հստակ չեն նշում։ Միաժամանակ կան տեղեկություններ, որ Նարեկ Սարգսյանը ակտիվ շփվում է ընտանիքի անդամների հետ։

Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե եղբայրը Պրահայում «ընտիր» պայմաններում է պահվում։
Չի բացառվում, որ Հայաստանը ժամանակավոր լքած Ալեքսանդր Սարգսյանը՝ Սաշիկն էլ շուտով հանդիպի որդուն»։

http://socialmedia.am

(Visited 42 times, 1 visits today)