ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի երկու բառի բացատրություն տամ, որ հետագայում սա հիմք ընդունենք՝ թյուրիմացությունից ու մանիպուլյացիաներից խուսափելու համար։
Պրոպագանդա— որոշ գաղափարների, գիտելիքների, ուսմունքների տարածում և մանրամասն բացատրություն։ Ագիտացիա— բանավոր կամ տպագիր գործունեություն, որը նպատակ ունի լայն զանգվածների մեջ տարածել որոշ գաղափարներ՝ նրանց քաղաքական դաստիարականության և ակտիվ հանրային-քաղաքական կյանքի ներգրավելու համար։
Հավելում․ էս բառերն իրենք իրենցով բացասական իմաստ չեն կարող ունենալ։ Բացասական իմաստ կարող է ունենալ էս բառերի տակ ներկայացվող բովանդակությունը։ Կարելի է պրոպագանդել ու ագիտացիա անել սերը, կարելի է՝ պատերազմը»։
(Visited 38 times, 1 visits today)