Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի , իսկ հաղթանակած հայկական կողմը ժողովրդին նախապատրաստում են պարտության, դա ընդունելի չէ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության  միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ:

Картинки по запросу Արա Հակոբյան

Այդ հանդիպումներից հետո հնչած հայտարարություններում ակնարկներ եղան այն մասին, որ Հայաստանը Արցախի հարցի կարգավորմանը պետք է առանց նախապայմանների մոտենա: Արդյո՞ք Հայաստանն է այն երկիրը, որ այս հարցի վերաբերյալ նախապայմաններով է հանդես գալիս: «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը նշեց.

«Վարչապետ Փաշինյանը խոսում է այն մասին, որ Հայաստանը կարող է բանակցել միայն Հայաստանի անունից, իսկ Արցախը պետք է ներկայացվի Արցախի կառավարության կողմից, դա դիտարկվում է որպես նախապայման: Այսինքն՝ Հայաստանը պնդում է, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, որպեսզի բանակցությունները լինեն արդյունավետ, բայց հակառակ կողմը դա համարում է նախապայման և դրանով բանակցությունները վտանգելու խնդիր է տեսնում:

Похожее изображение

Եվ նշվում է, որ եթե բանակցային ձևաչափի փոփոխություն պետք է լինի, ապա դա պետք է լինի կողմերի համաձայնությամբ: Այս դիրքորոշումն արտահայտվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում»:

Վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակը վերջերս ակնարկել է, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս բանակցային սեղանին չեն, և հայկական կողմը անդրադարձ է կատարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ա. Հակոբյանը նշեց. «Հայկական կողմն ասում է, որ Մադրիդյան սկզբունքները դրված չեն սեղանին, բայց եռանախագահների հայտարարության համաձայն՝ ոչ միայն մադրիդյան սկզբունքներն են սեղանին, այլ ավելին՝ Կազանյան սկզբունքները»:

Картинки по запросу Արա Հակոբյան

Ա. Հակոբյանն ընգծեց նաև, որ Հայաստանում այսօր շատ կարևոր է երկու բան տարբերակել՝ իշխանության և ընդդիմության պայքարը և համահայկական խնդիրների լուծումը. «Չի կարելի համահայկական խնդիրների լուծումները վերածել իշխանություն – ընդդիմություն պայքարի դրսևորումների»:

Անդրադառնալով հարցին, թե որքանով նպատակահարմար կլինի Փաշինյան-Ալիև գալիք, առանց օրակարգի հանդիպումը, Ա. Հակոբյանը նշեց, որ եթե հստակ բանակցային օրակարգ չի ձևավորվել, ուրեմն կողմերը լավ չեն աշխատել և ճշգրիտ չեն գնահատել իրավիճակը:

«Ադրբեջանը պատրաստ չէ որևէ պարագայում փոխզիջումների գնալու, Ադրբեջանի հռետորաբանությունը խիստ ռազմականացված է, ավելին՝ այսօր սկսում է լայնամասշտաբ զորավարժություններ, և դա է պատասխանը հայկական կողմի խաղաղության կոչին:

Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի և խոսում է պատերազմով հաղթանակի մասին, իսկ հաղթանակած հայկական կողմը խոսում է խաղաղության մասին, դա պացիֆիզմ է, այսինքն՝ ժողովրդին նախապատրաստում են պարտության, դա ընդունելի չէ»,- նշեց Ա. Հակոբյանը՝ ընդգծելով՝ պետք է պատրաստվենք պատերազմի:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 94 times, 1 visits today)