Արտակարգ դեպք Երևան-Մեղրի ավտոճանապարհին . ավտոմեքենան ընկել է Դարբ գետը. մանրամասներ

Մարտի 11-ին, ժամը 03:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին՝ «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Պ., ծնված 1976թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, մասնատել ավտոմեքենային հենված ծառի ճյուղերը,

սակայն ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

(Visited 142 times, 1 visits today)