«Պարո՛ն Փաշինյան, իրավունք չունեք ծաղրի ենթարկել առողջապահական համակարգը և դրա ղեկավարին». Մարինա Խաչատրյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն Փաշինյան, կապ չունի, որ ես Արսեն Թորոսյանի գործունեությունը սխալ եմ համարում։ Ես դեմ եմ, որ Դուք իմ համակարգի ղեկավարին հանրայնորեն նեղացնեք։

Ինքն իրավունք ունի իր կարծիքն ասելու, և լավ է անում, որ ոչ թե ձեր բյուջեի, այլ քաղաքացիների առողջության մասին է մտածում։

Մենք կարող ենք մասնագիտական տարաձայնություններ ունենալ, այդ թվում նաև շատ սուր։ Բայց Դուք իրավունք չունեք ծաղրի ենթարկել Առողջապահական համակարգը և դրա ղեկավարին։

Սրանից հետո տարեք, Ձեր կաբինետում կլիզմա արեք!!!!!»:

(Visited 41 times, 1 visits today)