Նոր մանրամասներ գիշերային ակումբում քաղաքացուն դանակահարած անձից։

Մարտի 9-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Դավիթ Ս․-ն։

Տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Չարենցավանի Երևանյան փողոցում գտնվող գիշերային ակումբում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Դավիթ Ս․-ին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել 29-ամյա Գեղամ Ս․-ն։

Ժամը 02.55-ին Գեղամ Ս․-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

(Visited 71 times, 1 visits today)