Գարնանային այս հրաշալի տոնը ևս մեկ առիթ է ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ հղելու բոլոր կանանց:

Հմայիչ, կանացի, անսահման գեղեցիկ…գարնանային այս հրաշալի տոնը ևս մեկ առիթ է ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ հղելու բոլոր կանանց: »Թեկուզ ամեն օր չենք ասում այդ մասին, բայց վստահ եղեք` միշտ զգում և բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի տքնաջան աշխատանքը»,- խոստովանում են հայ տղամարդիկ:

Կանանց միջազգային օրը Հայաստանում ոչ աշխատանքային օր է: Այս տարի ՀՀ կառավարությունն այդ օրը նշելու համար ավելի երկար ժամանակ է տրամադրել` 4 օր:

Իսկ ամեն ինչ սկսվեց 1857թ. մարտի 8-ից, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: 1910թ. Կոպենհագենում, կանանց միջազգային համաժողովի ժամանակ, Կլարա Ցետկինն առաջարկեց Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության…: Խորհրդային Միությունում մարտի 8-ը համարվել է ոչ աշխատանքիային` սկսած 1965թ.:

Անգնահատելի է կնոջ դերը մեր երկրի շենացման ու առաջընթացի գործում: Հայ կինն իր անձնվիրության, սիրո, իմաստնության ու տոկունության շնորհիվ միշտ վառ է պահել ընտանեկան օջախի կրակը, պահպանել ու զարգացրել ազգային արժեքներն ու ավանդույթները:

Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն։

(Visited 22 times, 1 visits today)