Գարիկ Մարտիրոսյանի կինը ցուցադրել է իր սլացիկ ոտքերը. լուսանկար։

Ժաննա Լևինան, ի տարբերություն ամուսնու, բոլոր կանանց շնորհավորել է Մարտի 8–ի կապակցությամբ։ Գարիկ Մարտիրոսյանն առայժմ լռում է։

Հայտնի շոումեն և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ում ցնցող զգեստով լուսանկար է հրապարակել` ցուցադրելով ոչ պակաս ցնցող ոտքերը։

«Միանգամից երևում է, որ տոնին տղամարդ լուսանկարիչ է եղել։ Հիանալի ռակուրս է վերցրել` երկար ոտքեր, փոքր գլուխ։ Երազանք, այլ ոչ թե կին։ Հ. Գ. Աղջիկներ, շնորհավոր ձեր տոնը», – լուսանկարին կից գրել է Լևինան։

Ժաննայի գրառմանը, բնականաբար, հաջորդել են հաճոյախոսությունները։

«Հիասքանչ է», «Դե, ոտքերը ձեր ամենաուժեղ զենքը չեն, իսկ գլուխը, հատկապես, այն, ինչ կա գլխում, անվիճելի է», «Շքեղ կին, անիրական գեղեցկության զգեստ»։ Ահա այսպիսի մեկնաբանություններ են գրել օգտատերերը լուսանկարի տակ, որը միանգամից հազարավոր լայքեր է հավաքել։

Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն արդեն 21 տարվա ամուսիններ են։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ Առաջին դուստրը` Ժասմինը, ծնվել է 2004 թվականին։ 2009 թվականին ծնվել է որդին` Դանիելը։

 

(Visited 54 times, 1 visits today)