8 խորամանկություն, որոնք կարող են օգնել այն մարդկանց՝ ովքեր ցանկանում են թողնելը ծխելը

Դժվար, թե գտնվի մեկը՝ ով ծխելը օգտակար համարի։ Ծխելու խնդրին նվիրված մի շարք ուսումնասիրություններ և գիտական աշխատանքներ կան։ Իրականացվում են մի շարք սոցիալական ծրագրեր ծխախոտի դեմ պայքարելու համար։ Սակայն, ցավոք սրտի այն վերաբերում է թե մեզ և թե մեր հարազատներին։

Նրանց համար՝ ովքեր ցանկանում են հրաժարվել ծխախոտի կախվածությունից, մենք հավաքել ենք մի քանի օգտակար խորհուրդներ

  • Սկսեք քչից։ Նախանշեք այն օրը, երբ ցանկանում եք ծխել ձեր վերջին ծխախոտը։ Փորձեք ընտրել այնպիսի շրջան, երբ որևէ սթրեսային իրավիճակ նախատեսված չէ(օրինակ քնություններ, աշխատանքի փոխարինում և այլն)։
  • Մաքրեք ձեր տունը։ Տնից հեռացրեք բոլոր մոխրամանները, կրակայրիչները և ծխախոտները։ Ձեր շրջապատում ծխող մարդկանց խնդրեք հարգել ձեր որոշումը և հնարավորության դեպքում ծխել ձեզանից հեռու։
  • Երբ ծխելու ցանկություն է առաջանում՝ մեկ բաժակ ջուր խմեք։
  • Աշխատասեղանի վրա թափանցիկ տարա դրեք և յուրաքանչյուր չծխած ծխախոտի դիմաց որոշ գումար գցեք այնտեղ։
  • Սկզբնական փուլում սուրճ մի խմեք։ Հավանաբար դուք ծանոթ եք մեկ բաժակ սուրճի և ծխախոտի ծիսակատարության հետ և եթե սուրճ ըմպեք, ապա ծխախոտի ցանկություն կառաջանա։
  • Ձեր որոշման մասին պատմեք սոցիալական ցանցերում։ Այս մեթոդը շատ արդյունավետ է, քանի որ առաջինը՝ եթե դուք  դուք չպահեք ձեր խոստումը, ապա ընկերները կիմանան դրա մասին։ Երկրորդ՝ այնտեղ դուք կարող եք աջակցություն ստանալ այն մարդկանցից՝ ովքեր արդեն կարողացել են թողնել ծխելը։
  • Մեթոդ ազարտի սիրահարների համար. ընկերոջ հետ մեծ գումարով գրազ եկեք։ Եթե պարտվեք, ապա ստիպված պիտի վճարեք։ Միայն թե արդար եղեք։
  • Սմարթֆոնի վրա հատուկ հավելվածներ տեղադրեք, որոնք կօգնեն թողնել ծխելը։
(Visited 82 times, 1 visits today)