Life.tert.am-ը գրում է․
Դերասան Սոս Ջանիբեկյանի և ոճաբան Մադոննա Հարությունյանի դուստրը՝ Անաիսը, արդեն 6 ամսական է․․․
Երիտասարդ մայրիկը սկսել է ավելի հաճախ հրապարակել դստեր լուսանկարները։ Երեկ Մադոննան իրապարակել է իր և դստեր լուսանկարը` Mikey & Minnie մակագրությամբ․․․
Այսօր ոճաբան–հաղորդավարուհին հրապարակել է ամուսնու և դստեր լուսանկարը երևանյան զբոսանքից․․․
Ավելի վաղ Tert.am Life–ին տված բացառիկ հարցազրույցում Մադոննան անդրադարձել էր Սոսի և Անաիսի հարաբերություններին ու ասել, որ ամուսինը շատ լավ է գլուխ հանում դստեր խնամքից.
«Ես շատ ուրախ եմ, որ մեր իրականության շատ այլ պապաների համեմատ Սոսն ունի այն առավելությունը, որ կարողանում է ժամանակ անցկացնել չխոսող երեխայի հետ․․․
Սովորաբար տեսնում եմ, որ հայր-երեխա կապը սկսում է հաստատվել միայն այն ժամանակ, երբ երեխան սկսում է խոսել․․․
Ես զարմացած էի, բայց առաջին մեկ–երկու անգամը, երբ առաջարկեց մնալ երեխայի հետ, ընթացքում նույնիսկ չզանգահարեց հարցնելու, թե ինչ է պետք անել․․․
Ամեն ինչից գլուխ էր հանել։ Եկա տուն, տեսա, որ նույնիսկ քնեցրել էր երեխային։)
Շատ ուրախ եմ, որ Սոսն այս տարիքից անում է այդ քայլերն ու հուսով եմ, որ իրենց կապն ավելի կխորանա ու կամրապնդվի․․․
Կարծում եմ՝ երեխայի դաստիարակության մեջ միայն մոր ներդրումը չէ առաջնային․․․
Երկու ծնողն էլ լիարժեք պիտի զբաղվեն երեխայի դաստիարակությամբ»․․․