«Իրականում չափազանց հետաքրքիր բան է տեղի ունեցել». Արամ Թարվերդյան

Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ Արամ Թարվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասք ժամանակ կորցնելու մասին

Ճիշտ ու սխալ անելու և չանա տալու փոխարեն, լավ կլիներ վերլուծեիք, թե ինչն ինչի արդյունք է: Իրականում չափազանց հետաքրքիր բան է տեղի ունեցել, խոսքը Ռեստարտի դեպքի մասին է, և սա ինդիկատոր է (թե ինչի մտածեք ինքներդ):

Նարեկ Մալյանի և նմանների պահվածքը արդյունք է տեղի չունեցած լյուստրացիայի, որի հետևանքով շատ մարդիկ փոխարենը «հանգիստ նստեն տեղները», երես չունենան փողաց դուրս գալու, ամաչեն…հակառակը՝ դեռ փորձում են պայքարողի տեղ իրենց դնել և մի հատ էլ լկտի պահվածք ցույց տալ:

Պարզ է չէ՞, որ այս մարդիկ պայքարում են հանրային որոշակի սեգմենտի աջակցության համար, քանի որ ժամանակին վերջնականապես չեն զրոյացվել, խոսքը ոչ թե կախելու կամ նստացնելու մասին է, բնավ, բայց հանրային վարկի զրոյացման հազար ու մի մեխանիզմ կա: Սա հետևանք է նախորդ ռեժիմին իրավական և բարոյական բավարար (ամբողջական) գնահատական չտալու:

Այսքան խոսված հանրային համերաշխությանը չեն հասնում նախորդ ռեժիմից մնացած բատրակներին «ներում» շնորհելով, այլ բռնում են, վրաները կնիք դնում (մեդիայի միջոցով) ու նոր թողնում հանրային տիրույթ, թող գնան ու զրոյից վարկ ստեղծեն, թե կարող են:

Իսկ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ կարևորագույն գաղափարի իրականացման հապաղելու արդյունքում էլ վաղը-մյուսօր կարող ենք սպասել կոռուպցիոներ նախկին քաղաքապետերի, գյուղապետերի և ռեժիմից մնացած միջին օղակի պաշտոնյաների ու օլիգարխ-գործարարների հանրային ակտիվացմանը….. Իսկ մենք դարձյալ մեր ժամանակը կվատնենք վերջիններիս իրենց տեղը դնելու համար, որը գուցե մեզ արժենա քրեական հոդված…. Փոխարենը դա վաղուց անցած փուլ համարելով մարդա մեր գործին նայեինք»:

(Visited 45 times, 1 visits today)