Ես կսկսեմ այն տեղից, որտեղից Վազգենի սիրտը կանգ առավ․ Սասուն Միքայելյան

«Եթե ես ընտրվեմ, Երկրապահը ոչ մի իշխանության հետ ոչ մի համագործակցություն չի ունենա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև՝ ինքը, դուրս են եկել Երկրապահից՝ նրա շեղվածությունը չընդունելով:

«Երկրապահում ես կսկսեմ այն տեղից, որտեղից Վազգենի սիրտը կանգ առավ, և կլուսաբանեմ այն տղերքին, այն հրամանատարներին, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել Արցախյան ազատամարտում:

Այսօր Երկրապահը՝ որպես բանակին թիկունք կանգնող կառույց, պետք է ավելի հզորանա, և իմ ընտրվելու դեպքում Երկրապահի կազմում ես պիտի ընդգրկեմ ավելի երիտասարդների, որովհետև մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին»:

www.1in.am

(Visited 135 times, 1 visits today)