Մարտի 4–ի գիշերը «Արաբկիր» ԲԿ–ում մահացած 3–ամյա աղջնակը, իմ տեղեկություններով, նախկինում որևէ հիվանդությամբ չի տառապել։
Նշենք, որ աղջնակը հիվանդանոց էր տեղափոխվել հենց այս մանկապարտեզից։
Մարիաննա Գրիգորյանը նշեց, որ երեխան իրենց մոտ էր հաճախում սեպտեմբերից, ընդգրկված էր փոքրերի խմբում։
«Երեխայից որևէ տրտունջ չենք լսել, նա ոչ հիվանդացել է, ոչ էլ վատ զգացել։ Շատ առույգ երեխա էր, շարժուն։ Մարտի 4–ին դաստիարակը սովորականի պես տարել՝ երեխաներին պառկեցրել էր անկողնում և ընթացքում հետևել նրանց։ 1
5 րոպե քնելուց հետո լսել է, որ երեխան ձայներ է արձակում, հետո շրջվել՝ տեսել է, որ աղջնակը փսխում է, երեխային շրջում են, տեսնում, որ թույլ է։ Տեղում բուժքույրն առաջին օգնություն ցույց տվեց, հետո զանգահարեցինք ծնողներին»,– պատմեց մանկապարտեզի տնօրենը։
(Visited 558 times, 1 visits today)