«Ինձ շատ վիրավորեց հատկապես իմ արդեն նախկին գործընկերոջ՝ Տիգրան Հակոբյանի գրածը, նա գրել էր երբ տեսնեք եթերում Համլետ Ղուշչյանին, փոխեք ալիքը, թե չէ կարող է վատ հոտ գալ»,
— այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։ Պատասխանելով Տիգրան Հակոբյանի գրառմանը՝ Ղուշչյանը հայտարարեց․
«Տո լսի՛ր, վատ հոտ կարող է գալ քեզանից ու քո նմաններից»։ Ղուշչյանի խոսքով, մարդը, ում հետ 30 տարի աշխատել է, մեջքից դանակով հարվածել է․
«Էդ մարդը եղել է պաշտոնյա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրորք, հիմա էլ էս նոր իշխանությունների ժամանակ, ո՞նց կարող է իրեն էսպես պահել, ես ուղղակի ապշած եմ»։
(Visited 212 times, 1 visits today)