Սպարապետն այս ավտոմեքենան Սիրիայի նախագահից չի ստացել. ահա G դասի Մերսեդեսի ԻՐԱԿԱՆ պատմությունը

Հայկ Դերզյանի հրապարակումը.

Սպարապետն այս ավտոմեքենան Սիրիայի նախագահից չի ստացել: Աչքովս նման մի քանի գրառում ընկավ: Ստիպված ևս մեկ անգամ տարածում եմ այս նյութը:

Սպարապետի G դասի Մերսեդեսի ԻՐԱԿԱՆ պատմությունը

Սպարապետի զարմուհին պատմել է մեզ այդ մեքենայի ԻՐԱԿԱՆ պատմությունը: Իրականում այդ մեքենան սպարապետը նվեր է ստացել Վարուժան Գնունուց (նկարում սլաքով նշված անձը): Իսկ ահա մյուս նկարում Մերսեդեսի վրա փակցված է Գնունու նվերի հետ եկած նամակը Վազգեն Սարգսյանին:

Սպարապետի զարմուհին նշեց, որ շատ է ափսոսում, որ սուտ լուրերն այն մասին, թե այդ մեքենան Սիրիայի նախագահն է նվեր տվել, մեծ արձագանք են ստացել:

(Visited 56 times, 1 visits today)