Մոտ 5 հազար մարդ անձրեւի տակ հերթի է կանգնել՝ ցողունային բջիջների դոնոր դառնալու եւ լեյկոզով տղայի կյանքը փրկելու համար (ֆոտո)

Անգլիայի Վուսթեր քաղաքում հազարավոր մարդիկ օգնության են եկել 5-ամյա Օսկար Սաքսելբի Լիին, որը տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոզով (ALL):

The Daily Mail-ը հաղորդում է, որ ծանր հիվանդությունը տղայի մոտ ախտորոշվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Օսկարը քիմիաթերապիայի կուրսեր է անցնում, սակայն ALL-ի դեմ պայքարի համար ավելի ագրեսիվ թերապիա է պահանջվում: Բուժման այս տեսակը հնարավոր է միայն ցողունային բջիջների փոխպատվաստման դեպքում:

Բժիշկները ծնողներին ընդամենը 3 ամիս են տվել ոսկրածուծի դոնոր գտնելու համար: Օգնության կոչին արձագանքել է 4855 մարդ, որոնք անցյալ շաբաթվավերջին գնացել են անհրաժեշտ անալիզներ հանձնելու համար: Օսկարի ծնողներին մնում է հուսալ, որ մասնագետները կկարողանան Օսկարի եւ գոնե մեկ կամավորի միջեւ հյուսվածքային համատեղելիություն հայտնաբերել:

«Օսկարն ուրախ, էներգիայով լի 5-ամյա տղա է, որն արժանի է ապրել», — նշում  են նրանք:

http://med.news.am

(Visited 107 times, 1 visits today)