«ՀՀ ԶՈւ-ն ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու»․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարզաբանում. նորից շեշտում ենք, որ ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, բոլոր փորձերն այդ դեպքերը ներկայացնել թաքցրած, չեն համապատասխանում իրականությանը: Որոշ հասարակական, իբր իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք ՄՍԽՈՒՄ են ԶՈւ-երում մարդու իրավունքների բարձրացմանն ուղղված միջազգային դրամաշնորհները, դրսևորում են մեծ ջանք ու շահագրգռվածություն, ՀՀ ԶՈւ-երը ներկայացնելու հնարավորինս վատ կողմերով: Դա պետք է մտահոգի նաև դրամաշնորհ տրամադրողներին: Դա ազնիվ չէ, և երբեք չի օգնել ընդհանուր գործին: ՀՀ ՊՆ-ն առավել ևս այժմ բաց է համագործակցության համար և միշտ լինելու է թափանցիկ իրավասության սահմաններում:
Փաստերով.
Մ․ Գրիգորյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, մեկ օր անց լուրն արդեն հայտնվել է մամուլում` համապատասխան մարմինների կողմից:

Ֆ․ Թամազյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 12-ին և նույն օրը լուրը հայտնվել է մամուլում` համապաստախան մարմինների կողմից:

Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը, որոնք սովորաբար լինում են տանը, կամ ոչ զորամասում, մենք երբեք պաշտոնապես չենք հայտնում ու չենք հայտնել վերջին 7 տարում, սակայն դրանք միշտ հաստատում ենք, եթե լուրը հայտնվում է մամուլում, իսկ սովորաբար հայտնվում է շատ արագ: Եթե չի հայտնվում, ապա քննչական մարմինները դրա մասին որոշ ժամանակ անց հայտնել են ու հայտնում են: Հետևաբար, որևէ բան թաքցնելու մասին խոսք լինել չի կարող:
Էդ․ Գրիգորյանի մասին արդեն պարզաբանել ենք, որ եղել է որոշակի սխալ, սակայն դա օրինաչափություն չէ, ինչպես տեսնում ենք վերը բերված օրինակներից:
Այնպես որ ՀՀ ՊՆ կողմից դեպքերի թաքցնելը չունեն, որևէ հիմք և խնդրում ենք ձեր անձնական և քաղաքական հարցերը պարզաբանելիս զերծ մնալ զինծառայողների մահվան լուրերը շահարկելուց»:

(Visited 26 times, 1 visits today)