«Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված

Մարտի 4-ին, ժամը 01:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում՝ «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակում, ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանության աշխատակիցները հետախուզել են Գ. Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակի տարածքը. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

(Visited 23 times, 1 visits today)